Էջ:Պատմութիւն հայոց.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարանոցս մատենից թագաւորացն ա՞յսպէս արդեւք գտեալ, եթէ ըստ ախորժելոյ որպէս կամեցան իւրաքանչիւրքն փոփոխել զանուանան եւ զզրոյցս և զժամանակս, և կամ այլ զինչ և իցէ պատճառ։ Բայց որպէս ի սկզբանն երբեմն ՚ի ճշմարտեն, երբեմն ՚ի ստէն․ որպէս յաղագս նախաստեղծին, ոչ առաջին մարդ ասելով զնա, այլ թագաւոր․ սոյնպէս անուն խժական նմա և աննշանակ կոչելով, և ամս տալով նմա երեսուն և վեց հազար․ իսկ թուով նահապետաց և ՚ի ջրհեղեղին յիշատակաւ, զոյգ և հաւասար Մովսիսի․ նոյնպէս եւ յետ ջրհեղեղին երիս կարգելով արս անուանիս յառաջ քան զաշտարակաշինութիւնն, զկնի նաւարկութեանն Քսիսութրեայ ՚ի Հայս, ճշմարտեն․ իսկ անուանցն փոփոխմամբ և բազմօք այլովք ստեն։

Բայց ես այժմ ուրախացայց, հաւառնելով առաջիկայիցս իմոց բանից ՚ի սիրելոյն իմմէ եւ քան զշատս յարդարախօսողէ, ՚ի բիւռոսեանն