Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Անկաջները խլշտացրած
    Պոչը ցցած, զուռնեն քոքած.
Սարնըվեր ընկած, որ չեկավ առաջ.
Էն հաստ գլուխը թափ տվեց, զռաց։
Էն մուռտառ դունչն էլ՝ որ վրա բերեց,
Անմեղ վարդի թուփն, կոկոմն որ բռնեց․
Փշրեց ու զռաց մեր էշ խնամին.
Սար ու ձոր իրանց աչքը փակեցին.
Ղշերը թռան՝ ա՜խ, օ՜խ քաշելով
Ծաղկներն երեսներն ծածկեցին՝ լալով։
Իմ անմեղ բյուլբյուլն գլուխն թևի տակին,
Դեռ չէր հեռացել՝ որ իր թշնամին
Հենց ոտը փոխեց, ընկավ ցեխի մեջ.
Էլ ճանճ ու ագռավ չմնաց, վազեց
Ղոթուր մեջքն, ուսերն յարալու արեց։
Արինն քամակիցն շռռալով փախավ։
Թրքահոտ գոմումն կա՛նգնած միտք արավ։
«Հարամ ըլի ինձ էս հաստ գլուխն էլ,
Էս գեշ անկաջներն, էս կոպիտ բոյն էլ.
Որ ո՛չ զռալով, ո՛չ քացի տալով
Ճանճին էլա չեմ վախացնում, ա՜խ՝ ո՞վ
Իմ հալիս կըլի, վա՜յ նրա օրին,