Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

    Իրանից նոր բան չըշինի, դուս տա,
    Աշխարքի շնորքն դա մարսած չըլի,
    Երեսիս թքի, ինձանից ուզի
    Դրա ջառըմեն ի՛մ վզիս ըլի։
    Տարի չքաշի մեզ եդ կտեսնիս,
    Փողն էն ժամանակն դու կիտուկ կանես։
    Կամ բանը կտրի՛, հարիր թումանն ա՛ռ,
    Կամ թող՝ մենք գնանք Մեքքա բարաբար»։―
«Թողի»՝ ասեց մեր հաստագլուխ Հասանն։
«Ի՞նչ եմ անում փողն, որ ունիմ դրան։
Ափսոս եմ գալիս, վախտը չկորչի։
Էն ի՞նչ փառք, պատիվ, էն ի՞նչ աչք կըլի,
Որ տեսնի տակիս էշը ղուռանի
Համն առած՝ եդ գա, ինձ տանի, բերի։
Աստված ձեզ բարի ճամփա տա, գնաք,
Ու սաղ սալամաթ բարով եդ դառնաք»։―
    Ասեց ու Հասան իշիցն վեր եկավ,
    Աչքերին պաչեց, բարով տվեց, առավ։
    Դունչ, անկաջ ու պոչ մեկ լավ տնտղեց.
    Ղոլան ու փալանն, ոռտենն դրստեց,
    Նոխտեն ու բիզը քըցած նրա վիզը,
    Հոքոց հանելով, դարվիշին տըվեց։