Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՊՂԻՆՁԸ

Մոլլա Մասրադինն իր հարևանի՛ցն
Մեկ օր մեկ պղի՛նձ սկսեց փոխ ուզիլ։
Իր կարիքն հոքաց, եդ բերեց պղինձն,
Բայց հետն էլ մեկ փոքր թավա էր դրել։
Խեղճ հարևանը մնաց զարմացած,
Խորամանկ Մոլլի միտքը չիմացած,
«Պա՛տվելի՝ ասեց, էս ի՞նչ ընկեր ա,
Որ պղնձիս հետ իմ տունս եկել ա,
Ես քեզ անցած օրն՝ մինը փոխ տվի,
Հիմիկ ջխտվել են. ի՞նչ պետք է ըլի»։―
    Սուրբ Մոլլեն նրան փառավոր դիմով
    Իմամ, Հուսենի, Ղուռանի անունով