Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԴԻՔԸ

Շատ տեղ ման էկած, շատ երկիր տեսած՝
Մեկ մարդ՝ էլ կրկին իր աշխարհն եկավ.
Ծանոթ, բարեկամ գլխին հավաքված՝
Կուզեին գիտել, թե նա ի՞նչ տեսավ։
Լեզուս չի՛ բռնում, որ ձեզ ե՛դ պատմեմ,
Ինչ որ լսել եմ ու աչքով տեսել.
Թողե՛ք, բարեկամք՝ փոքր շունչ առնեմ,
Ապա լսեցե՛ք, ինչ կուզեմ ասել։―
Վա՜յ էն մարդին, որ իր տանը միշտ մնա
Ու աշխարքիցս ո՛չինչ խաբար չիմանա։