Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թողած հավի միսն, շաքարն ու ձուկը,
Երկաթի խոփի կեսը էնպես կըրծի,
Որ տեսնողի աչքն բաց մընա, սառչի»։―
    — «Կըլի, շատ կըլի Աղա՛»՝ ձեն տվին
    Նրանք հազար տեղից, խոսքը ղորդեցին,―
    — «Երկաթ ու մո՞ւկը»։ – Տղե՛րք՝ դուս եկե՛ք,
    Մուկը որ մաշիք կարող չի ծակիլ,
    Նա ի՞նչպես կարաց երկաթը ծակիլ»։―
    Դուռը փակած էր, տղերքը կանգնած,
    Կետի, դագանակը ձեռներին բռնած։
    Ղորդ ա, կերած հացն նա հարամ արեց,
    Որ հալալ տեղ չէր, խի՛ստ շատ լավ արեց։
Հիմիկ մարդիկ որ իրանց խերն ուզեն,
Էսպես բարեկամ չուզեն, ռադ անեն,
Քա՞նի էսպես ճաշ պետք է պատրաստած,
Քանըսի՞ մաշիքն առաջը դրած։
Քանի փող ունիս, մուկդ երկաթ կուտի,
Ձեռըդ պակսելիս՝ մաշկիդ չի՛ դիպչի»։―