Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ պետք է արած։ Երանի էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ։ Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի. ու մինչև էն ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սա՞ղ կմնա, թե չէ։

Էս մտածելով՝ ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու էնդուր համար աշխարհաբառ գրեցի։ Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում, իրենց սիրտը մխիթարում, ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անց կացնի։

Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում։ Կարելի է ես սխալվում եմ, բայց բնական է, մարդ միշտ էն բանը կսիրի, որն իր սրտովն ըլի։ Եվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու զուռնեն մեր ականջին ավելի յա դիր գալիս, չունքի երեխությունից էնդուր ենք սովոր։

Շատ բաներ էսպես գրել, հազիր էի արել աշխարհաբառ, բայց ելի սիրտ չէի անում, որ լիս