Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուս արի՛, գնա՛, որ խիալ չանեն։
Օրն հազար մարդի տուն էլ որ քանդես,
Էլի դեռ քիչ ա, որ լավ մտածես»։―
    Էսպես եմ արել, էսպես չաղացել
    Որ ճրաքուս էկել, աչքերս լցվել։
    Դու էդպես փեդի նման չորացել,
    Շունչդ դուս կգա, թե մեկ փչեն էլ։
    Տեսնինք, ո՞վ ա քեզ ասում՝ ա՛ֆարիմ.
    Կամ ինձ բազուխաստ անում, որ պատժվիմ.
    Ասած է՝ հաստ ու բարակն է մեկ գին.
    Վա՜յ ու հազար վա՜յ բարակ մանողին»։―

―――――――――――――

Խոզն իր խոզությունն ձեռից չի թողալ։
Մեր եզն սկսեց իր բերանը բանալ։
«Ցեխն ա քո ջանը, գնաս տաս թավալ.
Հալբաթ որ էդպես կուզես դու խոսալ։
Ի՞նչ օգուտ ունի էն քաղցր արեգակն,
Կամ էն՝ երկնքի պայծառ լուսնիակն,
Որ լիս են տալիս, իրանք մեր մտնում,
Մեզանից մեկ քաղցր խոսք էլ չեն լսում։
Կամ անբան երկիրն ո՞ւմնից խեր ունի.