Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1872


ԵՂԻՇԵ


(Հեղինակությունը)



   Ոսկեծըղի, գեղեցկատիպ
Ո՜վ իմ գըրքույկ ոսկեշունչ,
Ազգիս փառքը, անբախտ օրը
Դու քարոզող անմըռունչ:

   5 Ո՜վ պիտի տար այն անըսպառ
Սերն ու գութը դեպ Հային,
Թե որ մարդիկ քեզ, ով գըրքույկ,
Երբեմըն չի կարդային։

   Քեզ կարդալով՝ կըմոռանամ
10 Ես թերությունք մեր ազգին,
Դեպ հայ եղբարքս գութ ու սիրով
Միշտ կը լրցվի իմ հոգին։

   Մըտքիս մեջը ես միշտ կասեմ.
«Սերունդը Վարդան մեր Քաջին
15 Անհընար է՝ անփառունակ
Ըստրուկ մընան կամ կորչին»։

   Կամ՝ տեսնելով հեք Հայ տերտեր,
Սուրբ Ղևոնդին կը հիշեմ,
Ու հուսահատ տըրտում մըտքեր
20 Ինձմեն հեռու կը քըշեմ։

   Եղիշեին Հայք կարդալով,
Նոր հույսերով կը լըցվին,