Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻ


   Ես Մըշեցի ճամփորդ եմ հեռու տեղերեն,
Ձեզ շատ բարև բերեր եմ հայի գեղերեն.
Ախպերքըս ինձ ղըրկեցին դեպի էս կուման.—
(Մի՛ վախնաք, չուզեմ ձեր մանեթն ու թուման)
5 Վարագա Սուրբ Խաչեն բերերեմ ձեզ լուր.
Խըղճացե՛ք հայ ազգին. տվե՛ք մեկ մեկ թուր։

   Հայ ազգը մեր տեղը նեղ օր կըքաշե,
Օսմանլին ու Քյուրդը կյանքերս կըմաշե.
Օր կըլա՝ գերեվար կանե մեր տըղոր,
10 Օր կըլա՝ արտերըս ձըգե կրակ ու բոց.
Թե չօգնեք՝ մենք ալ շուտ կՙլանք ցիր ու ցան.
Խղճացեք հայ ազգիս, տվեք մեզ հրացան։

   Սուրբ ժամերըս դարձուցին անասնոց կայանք,
Խորաններս պղծեցին, քանդեցին սուրբ վանք,
15 Խաչը ոտքով փըշրեցին, տեղը դրին լուսնակ.
Խեղճ հայը օրնիբուն ծաղր է ու ծանակ.
Ով աղբարք, բերեր եմ ձեզ այսպես սև բոթ,—
Չուզենք մենք ձեր ոսկին, տվե՛ք մեզ վառոդ։

   Այսքան շատ տանջանքին ի՞նչպես դիմանանք,
20 Մինչև ե՞րբ ձեր դիաց անօգ պիտ մընանք.
Մեր ազգը տեր չունի Սլավոնի նըման,
Բարի՝ դուք ըլալիք մեզի օգնական.
Հոգիներս տըրորած է, ջաներըս ցավոտ,
Չուզենք մենք ձեր փարան, տվե՛ք թնդանոթ։