Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲՈՂՈՔ ԱՌ ԵՎՐՈՊԱ


   Ձեռքերըս կապած, ոտքերըս շըղթա,
Կասե Եվրոպան. «Հե՞ր չելաք ոտքի.
Ձեզ ազատություն, ձեզ օրենք չի կա,
Տարե՛ք, կըրեցե՛ք դուք կյանք ըստրկի»։

   5 Վեց հարյուր տարի մեր երակներեն
Կա՛թ-կա՛թ ծորեցավ մեր վերջին արյուն.
Եվրոպան կասե. «Շուռ գանք հայերեն,
Հայի մեջ չի կա ուժ ու քաջություն»։

   Ամբողջ Հայաստան ասեղ չէր մնացել,
10 «Հայք, կասեն, ինչո՞ւ թուր չի վերուցին».
Մի՞թե վառոդի հոգս պետք էր անել,
Թե՞ պետք էր բըրդել չոր հաց քաղցածին։

   Եվրո՛պ, մոռացա՞ր երբ Զըրադաշտը
Ձեռքը թուր՝ կուգար շիտակ քու ծոցը.
15 Բայց հայի ահեղ Ավարայր-դաշտը
Շիջուց մոլեռանդ այն կրոնի բոցը։

   Եվրո՛պ, մոռացա՞ր այն կուռ հարվածը,
Որ պատրաստել էր Իսլամ քու որդոց.
Հայը չուզաց քու արտոսր ու լացը,
20 Քաղաքաց հըրդեհ, խողխողանք մարդոց։

   Երկերյուր տարի արյուն թափելով,
Դեմ տըվեց ահեղ, ուժգին այն գրոհին,
Մինչև որ ձեր կյանքն դարձավ ապահով,
Մինչև որ ուժեն ընկավ թշնամին...