Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԱՆԵՑԻ ԿՏՐԻՃ
Հազիվ լըրացավ քըսան մեկ տարիս,
Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս,
Թըշերես կարմիր վարդեր կըկաթի,
Ջիլերս ամուր՝ ասես երկաթի։
5
Տվեք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կըծամեմ,
Մեջս այդքան ուժ, ասեք, ի՞նչ անեմ...
Իմ պես բյուրերով լի է Հայաստան,
10
— Նըրա սուրբ հողին ըլեմ ես ղուրբան—
Մարմինը ուժեղ, առույգ է հային,
Այլ, ափսո՜ս, թմբրած է նորա հոգին։
Թե մի օր զարթի նորա վեհ հոգին,
Նա պարզ կըցուցնե օսմանլի ազգին,—
15
Ո՛վ էր երկուսեն ստրուկ և կամ տեր...
Ա՜խ, ե՞րբ պիտ թնդաք, խեղճ հայի սրտեր։
|
|