Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՅԵՐՈՒՍ ԲԱՂՁԱՆՔԸ
Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել մեր Հային
Ազատ, ապահով, կըրթյալ, ինքնագոհ,
Ամեն Հայի տուն՝ դըրախտ երկնային...
Լոկ այդ բանն ինձնից չուզենար մեկ զոհ։
5
Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել Հայաստան՛
Մի օր ազատված թըշնամու ձեռքեն,
Հայի երկիրը, Հայի սեփական...
Լոկ այդ չի բաժաներ ինձ իմ կոպեկեն։
Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր Հայերուս
10
Արծարծվեր սերը, ուսման, գիտության,
Հայի մեջ չի մնար մի հատիկ անուս...
Լոկ հեռի ինձնից թուղթ ստորագրության։
Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ Հայ պատանիք
Դեպ համալսարան խըմբով վազեին,
15
Եվ Զվիցերիա երթար հայ աղջիկ...
Լոկ ինձնից նոքա կոպեկ չուզեին։
Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ Հայի երկիրն
Ճեմարան, դպրոց, գրատուն ունենար,
Ունենար թատրոն և շատ լըրագիր,
20
Լոկ նա ինձ փողի անունը չի տար։
Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր զեյթունցին
Միթռայլյոզ, շասպո, ռըմբկեն ունենար,
|
|