Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 Ինչպե՞ս կը կըրնամ ես տալ մոռացման
Քո սուրբ հիշատակն, Մամիկոն Վարդան։
Ո՞ր ազգի պատմիչք չորս-հինգ հատ ցուցին
Նըման մեր անմահ Ղևոնդ Երեցին։

   Չէ՛, անհընար է ազգեն հրաժարվել,
30 Ինչպես որ միսը ոսկորեն բաժնել.
Սինլըքոր կըմնամ, ըստոր ու ատած,
Բայց ես չեմ լինիլ երբեք ազգուրաց։