Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ, ՍԵՐ


   Հարսը Կարին տըխուր նըստած,
Աչքը դուռը փեսին մընար,
Հարսնևորներն չորս դին փաթթած,
Ո՛չ կըսըգար և ո՛չ կուլար։

   5 Դառըն արցունք չէին ցոլալ
Նորա փայլուն սեգ աչքերին,
Զուր գանգատը հովին չէր տալ
Թևոց վըրա տանիլ փեսին։

   Նա տըխուր էր, նա տըրտում էր,
10 Որ յուր փեսան է ուշացած,
Հարսնևորներն են անհամբեր,
Երաժիշտներն են ժողովված։

   Ե՞րբ պիտի գա իմ թագավորն,
Զորքն ետևեն, թուրը ձեռքին,
15 Դրոշակները ծածան ծածան,
Ականակուռ թագը գըլխին։

   Ե՞րբ պիտի գա իմ թագավորն,
Որ ես հասնիմ իմ սուրբ ուխտին,
Մըտցնե ինձ յուր առագաստը...
20 Ե՞րբ պիտ հասնիմ իմ մուրատին։

   Փեսան մոլար տար-աշխարհներ
Գիտեր վիշտը իր նազելուն,
Երես չուներ հանդեպ երթալ,
Սուրբ պըսակին արժանանալ։