Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՒՍԱՆՈՂԻ ԵՐԳ


Քանի ուսանող որ ենք,
Հա՛ր և միշտ ուրախանանք.
Լա՛վ անցընենք կարճ օրերս,
Ցավերս դիփ մոռանանք։

5 Խափանարար չար մարդիկ,
Դըրել են մեզ շատ դավեր,
Մինչ հասել ենք էս օրին,
Կըրել ենք անհատ ցավեր։

Երիտասա՛րդ ուսանող,
10 Թե Հայ և թե այլազգի,
Լա՛վ ճանաչիր պատիվդ,
Գործումըդ իլի՚ր արի։

Չորս տարի է քու վադեն,
Տես, որ չի՛ կորչի ունայն,
15 Անգին ժամերդ խնայե,
Որ չանցնին ինչպես վայրկյան։

Ջանա՛, ուրեմն, ստանալ
Պարզ ու օգտավետ ուսում,
Չար ուսմանեն հեռացի՛ր,
20 Որ լո՛կ միտքն է պղտորում։

Այս իլի քեզ իմ խրատը՝
Փառքով դու մի՛ կուրանալ,
Միշտ շնորհակալու իլիր,
Երախտիք մի՛ ուրանալ։