Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Հազկերտների չար օրեր
     Մեզ վերադարձան....
Ո՞ւր են, ո՞ւր են Ղևոնդներ,
     Ո՞ւր է Քաջ-Վարդան...

Աստուծո բանն սովրելու
     30 Այժըմ ո՞ւր գընանք,
Լավը վատեն ջոկելը
     Ի՞նչ հնարով գիտնանք.

Ո՞ւր անցնի մեր մանկությունն—
     Փակված է դըպրոց...
35 Տանջում է մեզ ձանձրությունն....
     Վա՜յ խեղճ հայ տըղոց....

Հայի դըպրոց, հայի ժամ,
     Դուք եք իմ փառքը,
Եթե ես ձեզ ուրանամ,
     40 Սևնա իմ կյանքը։