Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե՞րբ դուռդ եկող աղքատ մուրացկին
Ինքըդ բերել ես զոհեր մեծագին.

25 Ասած չե՞ս նորան՝ գընա՛, աշխատե՛,
Այդ տառապանքեն գլուխըդ ազատե՛։
Թե կյանք պահպանել դու չես սովորել,
Գեթ գընա պատվով սովորե՛ մեռնել։