Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՏԱՍՆԱՊԱՆՅԱ ՊԱՏԳԱՄՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ե՛ս եմ Հայաստան՝ քու հարանց աշխարհ,
Ուրիշ հայրենիք չի կա քեզ համար։
Իմ մեջ որոնե՛ միայն ապաստան,
Որ չի մատնըվիս անդարձ կորստյան։
5
Ջանա՛, աշխատե՛, հավաքե՛ շատ փող,
Իմ մեջ ունեցի՛ր շենք, կալվածք ու հող։
Օտարի հողին մի՛ հետամըտիլ,
Բայց քու երկիրն էլ նոցա մի՛ մատնիլ։
Հիշե՛ հին դարուց գոված քաջությո՛ւն,
10
Անմահ քու նախնյաց զենքի հմտություն։
Մահե մի՛ սարսիլ, մի՛ խնայիլ արյուն,
Որ որդիդ գտնե սուրբ ազատություն։
Դրախտի մեջ ստացած Աստուծո լեզուն
Անկորուստ պահե՛, միշտ քու բերանում։
15
Սիրո խառնուրդ կապք թույն են հայության,
Ավերողք, քանդողք հիմունք ազգության։
|
|