Միայն թե բաղձա՛ դու հայ մընալու,
Օրենք, սաստ, պատրանք ունայն կը լինին՝
Լեզու, կրոն ու ծես քեզմեն բառնալու.
Մյուսուլման դառնալ դժվար է հային։ 5
Հայը ճըկուն է, բայց չէ դյուրաբեկ,
Ուռուցիկ հողմը կըկոտրե կաղնին,
Կանգուն, անվնաս կըմընա եղեգ,—
Հավիտյան այս էր վիճակը հային։
Թուրք, դու մի՛ խածնիլ թըրի բերանը, 10
Այդ քեզ չէ՛ սընունդ, այլ մահ աներկբայ.
Երեխա, թողած քու օրորանը,
Զենքով մի՛ խաղալ, քեզ վնաս կուտա։
Արարատ դաշտը, շուրջն երեք ծովակ,
Հայոց աշխարհ է ու Թորգոմա Տուն. 15
Իսկ ձեզ համար՝ քուրդ, տաճիկ ավազակ,
Է լայնածավալ գերեզմանատուն։