Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրն անցնում է ինչպես տարի
(Դե եկ գլուխըդ մի տալ քարի).
Պառկում, ելլում, դարձյալ պառկում,
Էս է իմ գործըն օրն ի բուն։

25 Ո՞վ գիտե, իմ ընկերները
Ուրախ անցնում են ժամերը.
Ես միմիայն տըխուր, տրտում՝
Պատի ճանճերն եմ համարում։

Թեև բաղդես գանգատող չեմ,
30 Ինչ էլ լինի՝ ախըր մարդ եմ.
Բան է՝ որ անցածն եմ հիշում,
Էն ժամանակն եմ ահա՛ տըխրում։

Ազատություն, ազատություն,
Քեզ սիրողին ո՞ւր ես թողնում.
35 Երեկ ես քեզ վայլում էի,
Պանդոկները համրում էի։

Այսօր (վա՜յ իմ նաչար գըլխին)
Հուսակըտուր ամենևին,
Գըլխակոր և տխրագին.
40 Վա՜յ, բանտարկյալ, քու սև բաղդին։