Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

     Օ՜ն, գումարվի՛նք, Հայք, վաշտ վաշտ,
     Չափ տանք պատերազմի դաշտ,
     Շանթե՛նք տաճկի դեմ հրացան,
        Անե՛նք ցիր ու ցան։

4


   25 Կէրեն հայի արտն ու այգիները,
Կըխորովեն կրակով մեր հողագործին,
Ախոռ դարձրել են սուրբ խորանները,
Հայ կուսանք, ա՜խ, գազան տաճկեն կըպըղծին.
      Օ՜ն, գումարվի՛նք, Հայք, վաշտ վաշտ,
      30 Չափ տանք պատերազմի դաշտ,
      Շանթե՛նք տաճկի դեմ հրացան,
         Անե՛նք ցիր ու ցան։

5


   Հազար մահ է վախկոտ ապրել այսպես.
Տաճկահայերիս այս է ցանկությունը—
35 Կա՛մ կըմեռնինք մենք Քաջ-Վարդանի պես,
Կա՛մ կըստանանք մեր սուրբ ազատությունը։
      Օ՜ն, գումարվի՛նք, Հայք, վաշտ վաշտ,
      Չափ տանք պատերազմի դաշտ,
      Շանթե՛նք տաճկի դեմ հրացան,
         Անե՛նք ցիր ու ցան։