Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՒՍԱՆՈՂԻ ԿՅԱՆՔԸ


Ուսանող ասածըդ մի երջանիկ մարդ է,
Զի նա միայն լավ ապրել գիտե.
        Շիշը գինով առատ,
        Քսակը փողից փարատ,
5 Այսպես ապրելը մի՞թե լավ բան չէ.
Փողից դարդակ ինքը, պարտքը մինչի շլինքը,
Այս է գոված ու ազնիվ կյանքը։

Ուսանողի սիրտը սիրո էլ է տված,
Ինչպես հրամայել է մեզ Աստված.
        10 Սիրուն աղջիկ տեսնեք
        Ու քամակից չընկնել՝
Այս օրենքով խիստ է արգելած.
Գըրել-կարդալումը ո՞վ է մեզնից առաջ՝
Գա՛, մի կանգնի՛, տեսնենք մեր առաջ։

15 Մի քանիսն են ասում. «Դու խաղումն ու քեֆում
Ի՞նչ շահավետ բաներ ես տեսնում».
         Այսպես ասողները
         Են լոկ տըխմարները.
Որք փողին են Աստծո տեղ պաշտում.
20 Օր մի քեփովացած, օր մի իմաստասեր—
Այս Մովսեսն էլ բնավ արգելած չէր։

Հորըս խիստ նամակը ինձ միշտ տխրացնում է,
«Ինչե՞ր սովորել ես» հարցնում է.
         Նաև՝ ուրիշ սըրանից,
         25 Իսկույն հետ Մեծ-Պասից
Մեզ դատաստան ահեղ սպասում է.
Բայց մի՛ վախիք, եղբարք, Աստված մեզ օգնական
Ամենքըս էլ կ՚իլենք բավական։