Ի ՀՐԱԺՇԵՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՊԱՐՈՆԻՆ
(էջ 70)
Ինչպես այս, այնպես էլ «Ի հրաժեշտ Իզմիրյանց պարոնին» բանաստեղծությունների ինքնագրերը չեն պահպանվել։ Թե՛ մեկի և թե՚ մյուսի գրության ժամանակը, հավանաբար, 1857 թվականն է, երբ դրանք «Ուսանող Ռափայել Պատկանյան» ստորագրությամբ տպագրվել են «Մասսյաց աղավնին ամսագրում (1857. № 7, էջ 148), խմբագրության հետևյալ ծանոթությամբ.
ԱԶԳԱՍԵՐ ՀԱՅԿԱԶՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
Ազգասիրությունը այնպիսի լույս մը եղած է այս տարիներս նաև մեր ազգին մեջ, որ անով կփայլին, կըշողշողան աշխարհիս ամեն կողմը գտնված հայերն ալ։ Ռուսաստանեն եկան Փարիզ մոտերս, ուրիշ քանի մը ազգասերներե զատ, Շուշեցի պ. Սարգիս Ղահրամանյան Հովհաննիսյանը եռանդուն և խոհական երիտասարդը, և Ղզլարեցի պ. Հովսեփ Իզմիրյանց. ասոնց ազգասիրությանը մեք ալ ականատես վկա ըլլալով, սիրով կըհրատարակեմք հոս Պատկանյան պ. Ռափայելին անոնց Փեթրպուրկեն ճամբա ելած ժամանակը շարադրած երկու ոտանավորները, որ թե՛ հեղինակին պատիվ կբերեն և թե՛ այն ազգասեր բարեկամներուն»։
Պատկանյանի երկերի ժողովածուներից ոչ մեկի մեջ տեղ չեն գտել։
Սարգիս Ղահրամանյան Հովհաննիսյանցը մեզ անծանոթ է։ Հովսեփ Իզմիրյանցը— Ղզլարեցի վաճառական, գրասեր, «Հյուսիսափայլի» համակրողներից և բաժանորդներից։ Իզմիրյանցը մոսկվաբնակ այն հայերից էր, որոնք 1861 թվականին գրավոր բողոք ներկայացրին կաթողիկոսին «Հյուսիսափայլի» դեմ սկսված հալածանքների առթիվ։ Իզմիրյանցի կտակած գումարով 90-ական թվականներին հիմք դրվեց «Իզմիրյան» մրցանակաբաշխությանը։
Ի ՀՐԱԺԵՇՏ ԻԶՄԻՐՅԱՆՅ ՊԱՐՈՆԻՆ
(էջ 72)
Տերս «Ի հրաժեշտ Ղահրամանյան պարոնին» բանաստեղծության ծանոթագրությունը։
ԲԱՐԻ ԽՐԱՏ
(էջ 73)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1857 IV, էջ 1—2, «Բարի խրատ (նվեր Գաբրիել Պատկանյանին)» խորագրով, այնուհետև՝ ԳՔԲ 1, էջ 71 — 73, ԳՔԲ II, էջ 63 — 65, ՌՊԵ I էջ 69 — 70 (վերջինում զետեղված է 1857 թվականին գրած բանաստեղծությունների՝ շարքը):
Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։
ԳՔ 1857 IV 15 Կամ անցյալը նորա առջև մի՛ բացիլ,
ԳՔ 1857 IV 33 Սո՜ւտ ըսփոփանք, թե դու կարծես, որ մի օր,
ԳՔԲ I, II, ՌՊԵ I 38 Երկինք թողած՝ երկիրումն ես քարշ, գալի.
ԳՔԲ I 41 Դու նըմանի՛ր ազատասեր թռչնակին,