Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՄ ՍՈԽԱԿԻՆ

(էջ 83)

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Կռունկ Հայոց աշխարհին», 1862, մարտ, 16 3, էջ 173 —174, այնուհետև՝ ԳՔԲ 1, էջ 16 —17, ԳՔԲ 11, էջ 13 — 14, ՌՊԵ 1, էջ 105—106։

Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։

ԳՔԲ I 22 Մեգ, մառախուղ, հեղձուկ օդն հալեց, մաշեց իմ հոգին.

ՕՏԱՐ ՕՐԻՈՐԴ ԵՎ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ

(էջ 84)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Կռունկ հայոց աշխարհին», 1862, № 5, էջ 390—391, հեղինակի հետևյալ ծանոթությամբ.

«Այս անպաճույճ (թերևս բանաստեղծական արժանավորութենե զուրկ) ոտանավորը պատահական կերպով ընկավ ձեռքս, կարճ ասեմ։ Մի իլվովցի լեհ երիտասարդ, չգիտեմ ինչպես, յուր մայրենի քաղաքից բերելով շատ գրքեր և տետրայք, (որոնց մեջ կային շատ տաճկի ձեռագիրը, և քանի մի հայոց տպած և գրած գրքեր), միտք ուներ տեղվույս Գիտությանց ճեմարանին կամ Հրապարակական Մատենադարանին վաճառել, բայց նորա ձեռնարկությունը չհաջողեցավ. նշանավոր բաներ չէին նորա ունեցածը (կամ թե գնահատողքը Եզովպոսի Ագաղաղի երկրորդ հատորն էին)։ Պատահմունքով իմանալով իմ հայ լինելը՝ առաջարկեց ինձ։ Ես քրքրեցի փոշոտած ձեռագիրքը և միայն մինը հոժարեցա գնելու: Ի՞նչ խոսքս երկարացնեմ. 3 ռուբլիով ստացա մի ձեռագիր տաղարան կամ ժողովածույք ոտանավորների, որոնց մեծագույն մասը ինձ բոլորովին անհայտ էին։

Վերոհիշյալ ձեռագիրքը չունի վերնագիր, ուրեմն ես չկարողացա իմանալ՝ արդյոք մի մարդու աշխատություն է, թե զանազան, նմանապես, չգիտեմ՝ ո՞ր քաղաքումը և ինչ պատահմունքով էին գրած կամ ե՞րբ։ Բայց ոտանավորի իմաստից կարելի է շատ բան եզրակացնել։ Հարգելի ազգակիցքս թող ներեն իմ փառասիրությանը, որ ես համարձակվում եմ օտարի աշխատանքը իմ աննշան անունին սեպհականելու. ես ունիմ իմ արդարությունը, մարդիկ աստղերին անգամ տալիս են իրանց անունը, որ ինչպես հայտնի է, ամենևին նոցա մատերի գործը չէ։ Այս ոտանավորի մեջ երևում է հայոց նեղությունը հյուսիսային տիրապետող (լեհ) ազգից, և հույսը մի օր ազգովին ազատվելու օտարի լծից»։

Ռ. Պատկանյանի այս ծանոթության մեջ բերված պատմությունը հին ձեռագրերի մասին, որոնցից, իբր, քաղված է «Օտար օրիորդ և հայ պատանի» բանաստեղծությունը, մտածածին է. Պատկանյանը այդպիսով ցանկացել է քողարկել իր բանաստեղծության քաղաքական տենդենցները և հնարավոր դարձնել նրա տպագրությունը։

Երկրորդ անգամ տպագրվել է՝ ԳՔԲ I, էջ 9—13, այնուհետև՝ ԳՔԲ 11, էջ 6—10, ՌՊԵ 1, էջ 107—110։

ՌՊԵ I 14 Սառ Հյուսիսից՝ երկինք Հայաստանի չեմ տեսնիլ,
ԳՔԲ I, ԳՔԲ 11 36 Օտարուհին ինձ տըվավ գավաթը լի գինիով.