ՏԱՍՆԱՊԱՆՅԱ ՊԱՏԳԱՄՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(էջ 215)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № 1ա, թ. 36բ—37 բ, «Տասնաբանյա պատգամք Հայաստանի» և № 74, թ. 16բ—17ա, «Տասնաբանյա պատգամ Հայաստանի» խորագրերով։ Պահպանվել է նաև մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ № 149, թ. — 13ա։
Առաջին անգամ տպագրվել է՝ «Արմենիա», 1889, № 45, Գ. թ. ստորագրությամբ։
Այդ, ինչպես նաև մի շարք այլ բանաստեղծությունների մասին հետաքրքրական տեղեկություններ է պարունակում Թադևոս Զաքարյանի 1888 թվականի նոյեմբերի 29-ի նամակը ուղղված Ռ. Պատկանյանին՝ Պետերբուրգից (ՌՊֆ, № 725)։ Հարկ ենք համարում հատվածաբար մեջ բերել նամակը.
«Ձեր նամակը և անգին նվերները՝ «Հայության հանգանակը» և «Հայաստանի տասնապանյա պատգամքը» ստացա. հազար և բյուր շնորհակալություն ինչպես այդ անփոխարինելի նվերի, նույնպես և այն պատվի համար, որով բաղդավորեցնում եք ինձ, ուղարկելով Ձեր գրչի տակից նոր դուրս եկած մարգարիտները. ես ինձ պարծանք ու բաղդավորություն եմ համարում, որ բոլոր հայերից առաջ ես եմ արժանանում կարդալ այն գրվածները, որոնք արդարև սրբազան պատգամներ պետք է լինեն հայ ազգության համար։ Ձեր այդ երկու նոր գրվածները լրումն են «Հայաստանի ազատության վարդապետարանին»։
«...Ձեր ոտանավորներից մի քանիսը, որոնք իմ մոտ էին, ես առանց Զեզ հարցնելու ուղարկեցի «Արմենիա» լրագրին տպագրելու և արդեն տպագրեցին... Մինչև այսօր տպված են «Գուսան»-ը, «Դարձյալ բողոք առ Եվրոպա» և «Կեղծ խնամակալի խրատները»։ Զգուշության համար Զեր անունը դրված չէ այդ ոտանավորների տակ, ստորագրված է միայն «Գ» տառը. բոլոր կարդացողները, իհարկե, արդեն հասկացել են, թե ում են պատկանում նրանք։ Հայ ժողովուրդը չէ կարող չճանաչել յուր պաշտած բանաստեղծին, ինչքան էլ որ քողարկված լինի նա...
Խնդրում եմ թույլ տաք ինձ ուղարկել «Արմենիային» նաև նոր ստացած ոտանավորները...»։
Հենվելով այս նամակի վրա, կարելի է եզրակացնել, որ «Տասնաբանյա պատգամք Հայաստանի» բանաստեղծությունը գրված է 1888 թվականի երկրորդ կեսին:
№ № 1ա, 149 20 Հայի Աստվածը հսկե ձեր վըրան։
ՀԱՆԳԱՆԱԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ
(էջ 217)
Պահսյանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 1, թ. 37բ—38ա, 74, թ. 16ա, երկու ընդօրինակություն՝ № № 142, թ. 13ա, 149, թ. բ:
Բանաստեղծության մասին ի իշատակություն կա Թադևոս Զաքարյանի՝ Ռ. Պատկանյանին հասցեագրած 1888 թվականի նոյեմբերի 29-ի նամ ակտում՝ ՌՊֆ № 725։ Հավանաբար գրված է 1888 թվականին։
Առաջին անգամ տպագրվել է՝ «Արմենիա», 1889, № 43, Գ. 47. ստորագրությամբ, ապա նաև՝ ՌՊԵ I, էջ 23։