Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶՈՆԵՐԳԵՐ, ԷՊԻԳՐԱՄՆԵՐ, ԷՊԻՏԱՖԻԱՆԵՐ

ԵՎ ԷՔՍՊՐՈՄՏՆԵՐ


ՏԱՊԱՆԱԳԻՐ Մ. Բ. ՄԱՆԿԱՆ

(էջ 239)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրված է Մովսես Բուդաղյանի (Մ. Նալբանդյանի և Ռ. Պատկանյանի մտերիմներից մեկի) մանկան մահվան առթիվ։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1856 I, էջ 12, «Ի տարաժամիկ մահ Մատթեոս մանկան Բ...յան» խորագրով, այնուհետև՝ ԳՔԲ I, էջ 70, ԳՔԲ II, էջ 62, ՌՊԵ I, էջ 47։

Բանի որ ԳՔ 1856 1-ը գրաքննությունը տպագրության է թույլատրել 1855 թվականի հոկտեմբերի 28-ին, ապա, «Տապանագիրը» գրված է 1855 թվականի հոկտեմբերից ոչ ուշ։

ՀԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾ

(էջ 240)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 4բ։ Ըստ ինքնագրի վրա Ե. Շահազիզի կատարած նշումի, գրել է 1871—1872 թվականներին։

Տպագրվում է առաջին անգամ։

ԹՇՆԱՄԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄ

(էջ 241)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 202 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊՖ, № 149։ Ինքնագրում վերնագրի տակ նշում 1881 թվականի նոյեմբերի 19։ Առաջին անգամ տպագրվել է ՌՊԵ III, էջ 32։

ՀՈՎՍԵՓ ԻԶՄԻՐՅԱՆՑԻ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ

(էջ 242)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 72, թ. 3բ, 73։ Գրել է 1884 թվականին, Իզմիրյանցի մահվան առթիվ։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ 1, էջ 210:

ՇԱՇԽԸՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

(էջ 243)

Պահպանվել է երեք ընդօրինակություն՝ ՌՊֆ, № № 140, 140բ, 147, թ« 1 բ–2ա։ Առաջին անգամ տպագրվել է՝ Արձ., 1885, № 15, Սյուլյուկ ստորագրությամբ։ Գրու-