№ 45-ում 4-րդ տողի Մինաս անվան տեղ կետեր։ Մինաս ավելացրած է ուրիշի ձեռքով՝ մատիտով։
Այս և հաջորդ ոտանավորների գրության թվականներն անհայտ են։
ՀԱՆԿԱՐԾԱԽՈՍ
(էջ 258)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 99 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, 148, թ. 6ա, անվերնագիր։ Ինքնագիրն ունի բանաստեղծությունը գրելու հանգամանքները պարզաբանող հետևյալ բացատրականը. «Մի արվեստավոր երիտասարդի աղքատիկ հարսանիքի էի հրավիրած. կոչնատերը յուր կարողության չափ, հրավիրած չէր եվրոպական երաժիշտներ, այլ բավականացել էր տավուլ զուռնայով» ամենքը իրանց պես ուրախանում էին. գինին, թեև աժաննոց, բայց առատ լինելով, շատերի գլուխը տաքացրել էր արդեն։ Խոսք բացվեցավ Հայաստանի ներկա վիճակի մասին և կամաց-կամաց խոսակցությունը փոխվեցավ դեպի Անին։
Այս տարվա սուրբ Կարապետ գնացող ուխտավորներեն մինը, որ այցելել էր Անին, պատմեց նորա ավերակների լալագին վիճակը, հանկարծ մի մարդ առավ ձեռքը շառխին, սկսավ լարերը շարժել ու հանկարծախոս երգել այս անպաճուճ երգը...»։
Հանկարծախոս բառը ըստ երևույթին էքսպրոմտ նշանակությամբ է գործածված։
Տեքստը պատրաստված է № 99 ինքնադիր-սևագրի հիման վրա։ Տպագրվում է առաջին անգամ։
ՌՊֆ 99 ինքնագիր-սևագրի տեքստային տարբերությունները.
|
«ՄԵՐ ԵՐԵԿՎԱ ԽԱԲԵԲԱՆ»
(էջ 259)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, 115 և մեկ ընդօրինակություն № 148, թ. 21ա։ Գրության ժամանակն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։ ՌՊֆ 115 ինքնագրի տեքստային տարբերությունները.
|