Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ի ՀՐԱԺԵՇՏ ԻԶՄԻՐՅԱՆՑ ՊԱՐՈՆԻՆ


Դու և՛ ես թողնում, գընում մեզանից,
Ու շատ հառաչանք քամում մեր սրտից.
Ուղիդ է երկար, և վայրքն անծանոթ,
Տեր Աստված լինի քո վերա խնամոտ,
5 Պահպանե քեզի, չիտա փորձանքին
Գեթ ի սեր խղճուկ որբուկ մեր ազգին,
Որին սիրեցիր դու անկեղծ սիրով,
Ու ձեռն օգնության միշտ տրվիր գըթով.
Գընա՛, տո՛ւր բարև մեր պանդուխտ եղբարց,
10 Որք քեզ պես թողած տըներըն յուր հարց
Գնացել են Փարեզ ի տես Լեոնին—
Երկիրպագանել այն մեր սուրբ շիրմին,
Որ յուր մեջ ունի մեր փառքըն հարանց,
Հայերու սրտին հավետ անմոռաց,
15 Ասա՛ դու պանդուխտ մեր հայրենակցաց,
Որ կան և այստեղ շատ սրտեր վառած
Անշեջ հրով սիրո դեպ յայն Հայաստան,
Որ ամեն սրտից է սուրբ ապաստան.
Ոգի՛ տուր նոցա, քաջալերե՛ շատ,
20 Որ սիրով առ Հայն, լինին միշտ առատ.
Չի կորուսանեն հոգին ազգության,
Չի ձըգեն բերնից լեզուն Հայկական։