Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ո՛ւրիշ տիղ»:

Ասի թե. «էշխեմետ չի՛մ հանքչում տանըս,
10 Ձեռնեըըս թուլացավ՝ չէ շինում բանըս,
էրվեցավ ջիգարըս, մաշվեցավ ջանըս.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ա՜ման, ո՛ւրիշ դիղ»:

Ասաց. «Իմ դիղեմեն քիզ չըկա չարա,
Գընա՛, թե խիլք ունիս՝ գըլխիտ ճար արա,
15 Թե չէ անիլ կու տամ քիզ փարա-փարա.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ո՛ւրիշ տիղ»:

Յիս բըլբուլ իմ, վարթըս մընաց խարումըն.
Կըրակ ղըրիր սըըտիս խուցի յարումըն.
Վո՛ւնց գըրանքումըն կա, վո՛ւնց դավթարումըն.
20 Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ա՜ման, ո՛ւրիշ դիղ:

Ասաց թե. «Քի զարար շինեցիր շահըտ.
Կըտրեցիր աղաբըտ, կըտրեցիր ահըտ.
Մի՛ վիթի արունըտ, մի՛ շանց տա մահըտ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ո՛ւրիշ տիղ»:

25 Ասի թե. «Մազիրըտ սիրմա իս անում,
Հենց գիդիս՝ չի՞մ գիդի, յա՛ր, չի՞մ իմանում.
Սերըտ ինձ մահ դառավ՝ էլ չի՛մ դիմանում.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ ղիղ, ա՜ման, ո՛ւրիշ դիղ»:

Թաքավուրի թագի լայիղ քարըն իմ,
30 Շիրինի պես Փահրադի դիդարըն իմ,
Յիս է՛ն գըլխեն Սայաթ-Նովու յարըն իմ.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ա՜ման, ո՛ւրիշ տիղ: