Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վարթաջըրով թաց իս էլի.
թա՛ց իս էլի․

Չըկա քիզի նըման,
5 Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Սիրունութինտ էլավ արբաբ,
10 Մազիր ունիս սիմ ու շարբաբ.
Քի սազ գուքա ղուշլու զարբաբ.
ղո՛ւշլու զարբաբ.

Չըկա քիզի նըման,
Զըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման
15 Դո՛ւն իս, աննըմա՛ն:

էրեսըտ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքա քիզ ամար.
Միչկիտ ունիս օսկե քամար.
օ՛սկե քամար.

20 Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման,
Քիզ նըման,
Քիզ նըման
Դո՛ն իս, աննըմա՛ն:

25 Հաքիտ զարըն ալ իս արի.
Բըլբուլի հիդ լալ իս արի․
Բարգ էրեսիտ խալ իս արի․
խա՛լ իս արի․

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման,