Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լալեքըն ռանգով,
30 Վարթըն բացվիլ է.
Սուսան-սըմբուլով,
Ղարիբ բըլբուլով
Բաղըն լըցվիլ է:

Մո՛ւտ բաղչեն նազով,
35 Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով:

Պատվական շինած,
Նըման նըմանած
Լեյլու դիդարին.
40 Зш՛ր, ուշկըս գընաց,
Մազիրըտ մընաց
Վրա մուհաջարին:
Բաղըն զարթարած,
Բըլբուլըն քընած
45 Վարթի սաջարին:

Մո՛ւտ բաղչեն նազով,
Քիզ գովիմ սազով,
Յա՜ր, իլթիմազով:

Հաքիլ իս ատլաս,
50 Թուրլու զար ու խաս.
Սալբու դա՛լ ռովուն,
Ձեռիտ ունիս տաս,
Լըցնիս ու ինձ տաս,
Ղուրբան իմ քովուն:
55 Թաք դու բաղչեն գաս,
Անիս մասնեմաս
Քու Սայաթ-Նովուն.

Մո՛ւտ բաղչեն նազով,
Քիզ գովկմ սազով,
60 Յա՜ր, իլթիմազով:

էսպես Արութինի ասած, Թասիրըն չինի, նույն նանգով մայիսի 2-ին, քրոնի-
կոնի 445-ին (1757):