Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6 (61)


․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս, քամալըս.
Է՜յ նազա՛նի, ռա՛հմ արա, դուն մի՛ դառնա աջալըս.
Հենց ձեռովըտ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս,
էշխեմետ հիվանդացա, չիս հարցընում իմ հալըս.
5 Քիզիքիզ մըտի՛կ արա, փոշմանելու վախտըն է:

Իմ թալնիլըն քու բանն էր, չասիր, թե ի՞նչ իմ անում.
Սըրտով սիրածըս դո՛ւն իս, էլ ինչի՞ իս արմանում,
Ուրիշներու խոսկիրով կապած յարես հիդ անում.
Աչկըս ճանապարիտ է, ինչի՞ իս շատ ուշանում.
10 Մե խալվաթ օթախումըն բարիշելու վախտըն է:

Քու պատվական գըլուխըն դուն ավարա մի՛ անի,
էս իմ խունի ջիգարըն հազար փարա մի՛ անի,
Իմ ու քու սըրտի բանըն դիփ աշկարա մի՛ անի,
Արութինի շախ սիրտըն մեկ էլ յարա մի՛ անի.
15 Կամով ու ճիդ անելով փաթաթվելու վախտըն է:

7 (62)


Գելն ու չոբանըն մեկ-մեկու ռաստ էկան.
Չոբանն ասաց. «Յիս քու հալըն շանց կու տամ,
Թե բարով կու գըցիմ չոմբախիս տակըն՝
Աղվեսի պես ցընկցընկալըն շանց կու տամ»:

5 Գելն ասաց. «Մուլափ տամ գեդինըն մըթնի,
Ուսուլով ման գուքամ, բինետ կու գըթնիմ.
Քու շըներու հաչոցեմեն չիմ խըրթնի,
Առուտեհան խերն ու շառըն շանց կու տամ»:

Չոբանն ասաց. «Հենց գիդիս ղուրթ քո՞ւն ունիմ,
10 Մե աչկ ու անգաճըս քու կըռնումն ունիմ,