Մուրվարըն գուլաբաթինով զար-ղալամքարըն կարիլ է,
Զեռըն գիմխա գոտկին մեկնսծ, մինա քամար սազ է անում:
10
Հաքիլ է սաղրի քոշիրըն, կրունգն էրծըթե նալ է գըցի,
Օսկեթելով բավթեն կարած, ըռանգ-ըռանգ խալ է գըցի,
Գոտկի տուտըն մինչև յակեն յաղութ, յաման, լալ է գըցի,
Ծածկիլ է զարլու չարղաթըն, գըլխին քիրման շալ է գըցի,
Կոսե՝ հալա ջեը վախտըն չէ. ուշանում է, նազ է անում:
15
էրեսըն գուլգազ լալի պես, պըռոշըն լուլա-փարա է,
Խոսեցնում իմ, ջուղաբ չի տա, էն կողմեն սիրտըս յարա է,
Հաքիլ է զարլու մինթանեն, կու հանե՝ յաշիլ խարա է,
Կըռնիրըն շիմշատ է քաշած, բոյըն մե քոշկ ու սարայ է,
Յիս ի՞նչ անիմ, վուր սպանում է, ջալլաթի պես ջազ է անում:
20
Քաղցըր իխթիլաթ ունի, Մըսըրու ղանդ ու շաքար է,
Շուղկըն ինձի նորոգիլ է, նուր բացված գուլ ու բահար է,
Ծոցի մեչըն մե ջուխտ շամամ, ջավահիր ու ալմաս քար է,
Ով չէ առի անուշ հուտըն, աշխարքումըս ի՞նչ կու ճարե,
Թե հարցընիս, Սայաթ-Նովեն էսպես յարին բանդիվար է. 25
Բանդիվան փարվան իմ էլի. նըստած է, Շիրազ է անում: