Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13

էսքան «չէ» խոսք չէ ունցի օչով իր դիլդարի համա.
Զուր գլուխըս մահու տվի իմ էս անջիգարի համա.
Քի մոդ քա՜նի մարթ իմ ղրգի Հնդու ղալամքարի համա.
Հնդու ղալամքար իմ պարում զար ու զարբաբ զարի համա։

Մատնիր ունիս՝ կոկած մումիր, կոսիս քաշած կա փարգարը.
Վի կաց, պարե կակավի պես, զրնգում է օսկե լարը.
Օսկե կոճակնիր իմ պարում, հատը չունե լավ զարգարը,
Ազիզ, գի՞դիս, էն ճարում իմ քու էրծաթ քամարի համա։

Միչկըա բուսած ղարղուղամիշ, բոյըտ վունցոր չինարի ծառ.
Էրեսըտ՝ մե սիրուն լուսին, գունքըտ գարնան արիվից վառ.
Զի պես գողալ մի հըրիշտակ ջեր չէ տեսած արար-աշխար.
Թաքավուրնիրն էրնեկ կուտան քու մե հատ դիդարի համա։

Առուտեհան հուսով էկա, քու պատկիրքիտ յիս թամաշա,
Վառ էրեսրտ բաց չը աեսա՝ վրետ խաս յորղան էր քաշած.
Ի՞նչ անե խիղճ Սայաթ-Նովեն, ջուխտ աշկիրը թաց համաշա.
Գիշէրնիրըն աստղերու պես անքուն, լուսին-յարի համա։