Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ ա վ ե լ վ ա ծ Ա

1 (66)

Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս, քամալըս.
է՜յ նա զանէ, ռահմ արա, դուն մի դառնա աջալըս.
Հենց ձեռովըտ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս,
էշխեմետ հիվանդացա, չիս հարցընում իմ հալըս.
Հիզիքիզ մըտիկ արա, փոշմանելու վախտըն է։

Իմ թալնիլր քու բանն էր, չասացիր ի՞նչ իմ անում.
Արտով սիրածըս դուն իս, էլ ինչի՞ իս արմանում,
Ուրիշներու խոսկիրով կապած յարես յիդ անում,
Աշկըս ճանապարիտ է, ինչի՞ իս շատ ուշանում.
Մեր խալվաթ օթախումըն բարիշելու վախտըն է:

Քու պատվական գլուխըտ դուն ավարա մի անի.
էս իմ խունի ջիգարըս հազար փարա մի անի.
Իմ ու քու սրտի բանն դիփ աշկարա մի անի,
Արութինի շախ սիրտըն մեկ էլ յարա մի անի.
Կամով ու ճիտ անելով փաթաթվելոլ վախտըն է։