Էջ:Ս. Մեսրոպ.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քունիքի համաձայնութեամբ։Դա չէր նշանակում թէ հելլէնականութիւնը մի քայլ առաջ Ասիայում, Բոլորովին ոչ: Ընդհակառակն, դա ցոյց էր տալիս որ իրանականութիւնը զարթնում է, որ ասիական պետութեաե գաղափարը չէ մոոացվել: «Դա առաջին քայլն էր դէպի փոփոխութըուններ»,ասում է հոլլէնականութեան յայտնի պատմագիր Դրօյզէնը-«գա առաջին զիջումն էր, որ անում էր նուաճոգ օտար տարրը տարրը Արևելքին,առաջին զոհը, որ բերում էր մակեդօնական իշխանութիւնը, որպէս զի հաշտեցէ իր հետ Ասիտն և նրա վրէժխնդիր աոաջն առնէ»: Ահա ի՛նչ էր Հայաստանը:Նրա անկախութեամբ մի վտանգաւոր պատուար էր ստեղծվում մակեգօնակաե տիրապետութեան դէմ։ Հարցը այն չէր թէ որքան ուժեղ է այդ պատուարը, հարցը այն էր, որ այդ անկաիւութիւնը նշանակում էր թէ ասիական սկզբունքը պիտի նորից գլուխ բարձրացնէ և խլէ այն տեղերը, որ Ալէքսանդրի սուրը նուաճել էր եւրօպական կուլտուրայի համար։

Եւ ճիշտ, պարթնների հարոտութիւնը նորից իրանակտնութեան գիրկը գցեց Արևելքի հոգերը: Բայց եւրօպական արշաւանքն էլ կանգ չառաւ: Մակեգօնական թոյլ