Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին խողովակներով, շուկայի զանազան անկյուներում բարձրախոսներ էին դրված, որոնց առաջ հսկայական բաղմություններ էին տեղի ունենում, միլիոնավոր թռուցիկներ էին ցրվում, քերքերի տասնյակ հավելածներ էին հրատաբակվում:

Երեկոյան մր. Հիբըն Ֆուլլըրը, գրում էին թերթերը, գնացել էր մի հյուրանոց և քնել էր հանգստանալու համար, իսկ մր. Հարրի Գրինը քաշել էր դեմոկրատ հարուստի անձնական նավը և դուրս էր եկել դեպի բաց ծով: Երբ քվեատուփերը փակվում էին, նրանց ոչինչ չէր մնում անելու, բայց ակտիվանում էր խարդախությունը քվեատուփերի փակվում էին, նրանց ոչինչ չէր մնում անելու, բայց ակտիվանում էր խարդախությունը քվեատուփերի մոտ: Նորանոր զեղծումների տեսակներ էին հնարվում քվեները կեղծելու:

Այդ օրը գրեթե ամբողջ Նյու-Յորքի հարբած էր, որովհետև հազարավոր մարդիկ վաճառում էին իրենց քվեները մի բաժակ գարեջրով: Հազարավոր մարդիկ փողոցներում ընկած էին հարբած, անգիտակից և ողորմելի, զզվելի վիճակում, հաղարավորներ ման էին գալիս զիգզագ, ետ ու առաջ, օրորվելով և հայհոյելով կա՛մ մր. Գրինին և կա՛մ մր. Ֆուլլըրին:

Ամբողջ օրը ամեն մի գինետան մեջ կանգնած էին կուսակաությունների ներկայացուցիչները և քվե ավողներին խմիչք էին հյուրասիրում: Հասարակ, փողոցային առևտրի նմա, նրանք իրենց կուսակցությունների «ապրանքներն» էին գովաբանում, ոչ մի բացատրություն լոզունգների, իբրև ամեն ինչ բացատրված էր, հերթ եկել էր միայն մարդկային ամենահարուստ բնաղդների և մոլորությունների - հարբածության, շահագործման: Խմեցնում էին անվերջ, լցնում էին քվեները և տանում տուփը: Քաղաքն ամբողջ դառել էր աղբակույտ, հանրապետական և դեմոկրատական մի աղրակույտ:

Գինետները վաճառված խմիչքների բաժակները չէին հաշվում, նրանք ամբողջ ճրվա համար գնված էին մեկն ու մեկ կուսակցության կողմից: Սա համարվում էր պրոպագանդայի ամենաճկուն և արդյունավետ տեսակը: Խմիչքների միասին տրվում էին նաև ուտելիքներ, մինչև անգամ տաք կերակուր: Քաղցը հազարավոր մարդկանց մղում էր դեպի