Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իզաբելլան ընդոստ վեր ցատկեց,– Ամերիկայի ածուխի արքայի որդին սիրում է ձեզ, ահա սիրո ապացույցը։

Ագենտը նրան հանձնեց սիրո ապացույցը՝ 15000 դոլլարը և այցետոմսը։

–Չեմ հավատում– ծովի գիշերը․․․–մրմնջաց Իզաբելլան։

–Չէ՞ որ մենք նրա հյուրն ենք լինելու իր անձնական նավի վրա, ձեր առաջին ելույթից հետո,– պատասխանեց դը–Վալերան։

Իզաբելլան երկար նայեց տարածութկան մեջ ր ժպտաց։

Իզաբելլան իր զարդասենյակում դողում էր երկյուղալից։ Հասարակությունը լցվել էր դահլիճ և լուռ սպասում էր սպանացի պարուհուն։ Իզաբելլան շատ էր պարել մեծ ժողովրդական մասսաների առաջ, բայց առաջին անգամն էր, որ նա հանդես էր գալու ցիլինդրավոր և ֆրակներ հագած տարօրինակ բազմության առաջ։ Դը–Վալերան մտավ զարդասենյակ և տեսնելով, որ Իզաբելլան պատրաստ է բեմ գալու, գնաց դուրս աճապարանքով։ Դը–Վալերան երկու խոսք ուներ ասելու հասարակության։ Իզաբելլան մտածում էր, որ վայրկյաններ են մնացել հանդես գալու։ Հանկարծ լսվեց որոտընդոստ ծափահարություն դահլիճում։ «Դը–Վալերան վերջացրեց», մտածեց Իզաբելլան։ Նա նայեց մեծագիր հայելուն և դիտեց իրեն՝ իր մուգ աչքերով։

–Դոննա Իզաբելլա, բարձրացնում են վարագույրը։

Իզաբելլան այլևս ոչինչ չտեսավ, միայն զգաց, որ մթնշաղային բեմի վրա սահում են իր ոտները թեթևորեն և ավելի ու ավելի են արագանում հետզհետե բացվող լույսերի մեջ։ Մթնշաղը պայծառանում էր, արևածագն էր, արևածագն Անդալուզիաում։ Իզաբելլայի մարմինն սկսեց փոթորկվել, փոթորկվել այնպես, ինչպես արևն է փոթորկվում Անդալուզիայում, նրա թևերն ուղիղ վեր էին բարձրացած, ամբողջ մարմինը գալարվում էր վեր, ուղիղ՝ ինչպես արևի շողը, ինչպես նետը սլացիկ, դեպի վեր՝ ինչպես երկինք թռչող մարմարը գոթական կառուցվածքի։ Հանկարծ Իզաբելլան կծկվեց,