Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուսակցության առաջնորդներից մեկնումեկի անունն էին տալիս սիրտս տրոփում էր, տրոփում էր հարգանքից, սիրուց և մի տեսակ բարոյական երկյուղից։ Եգիպտոսում իմ ցանկությունն եղավ նրանցից մեկնումեկին անպայման տեսնել և հետո Ամերիկա գնալ։ Ուզում էի կենտրոնի գլխավորին տեսնել Լոնդոնում։ Այս ցանկությունը այրում էր ինձ, այրում էր ինձ իբրև անզիջելի մի հրդեհ։ Գտա նրանցից մեկի հասցեն։ Այս հասցեն ինձ տվողը սրբազան մի մասունք մատուցելու արարողություն կատարեց։ Նախ առանձնացանք. հեղափոխության ճառ ասաց, երդում անել տվեց, անվերջ խրատներ կարդաց և ամենավերջը՝ համբուրեց հասցեն և ինձ հանձնեց։ Ինքնաբերաբար ես էլ համբուրեցի և դրի ծոցս։ Դրանից հետո ես ավելի աշխուժացա և կարծես ավելի հզորացա։ Նետվեցի աոաջին շոգենավը և՝ դեպի Լոնդոն։ Վիթխարի Լոնդոնում ես տեսնում էի միայն առաջնորդի կերպարանքը, որ տիրում էր ամբողջ Լոնդոնին․ ինձ թվում էր, որ նրա երկար մազերը ջրվեժի նման թափվում են մռայլ Լոնդոնի վրա․ ինձ թվում էր, որ Լոնդոնի փողոցներում միայն նա պիտի քայլի և Լոնդոնի ամբողջ աղմուկը ինձ թվում էր իբրև նրա քայլափոխերի աղմուկը։ Աոաջին ժամին իսկ վազեցի նրա մոտ։ Լոնդոնի ետ ընկած փողոցներից մեկումն էր բնակվում այդ մ՛եծ մարդը։ Այս հանգամանքը ավելի ահեղ դարձրեց իմ աչքին նրան․ նրա համեստությունը ինձ պարզապես երկյուղ ազդեց։ Սրտի տրոփյունով զանգը տվի։ Մի պառավ կին բաց արեց դուռը։ Միսիոնարների մոտ սովորած անգլերենով հարցրի.

- Մեր առաջնորդը տա՞նն է։

Պառավը առանց պատասխանելու գնաց ներս և դուրս գալով՝ ասաց.

— Վա՛ղը եկեք, զբաղված է։

Մյուս օրը նորից գնացի։ Էլի՝ «վաղր եկեք» ասաց։ Գնալով մեր առաջնորդը մեծանում էր իմ աչքին․ մինչև անգամ ես մի պահ որոշեցի այլևս չգնալ, չտեսնել նրան, ինձ նման մի խլեզ արժանի էլ չէր նրան տեսնելու։ Բայց տեսնելու ցանկությունը կարող էր ինձ այրել և մոխիր դարձնել։ Երրորդ օրը էլի գնացի։ Այս անգամ պառավն ինձ աոաջնորդեց նրա