Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն այն գարշելի գործի մեջ, մտնում եմ հարյուրավոր խանութներ,— ապարդյուն, ապարդյուն, ապարդյուն։ Մի ճաշարանում խոստանում են կշտացնել ինձ, եթե արագ մաքրեմ մի քանի տասնյակ ամաններ․ մաքրում եմ և ուտում․․․

էլի գիշեր, երրորդ գիշեր։ Քունն ու ցուրտը կռվում են իրար դեմ, անողոք կոիվ․ ո′չ մի կողմից ո′չ մի զիջում։ Ես հանդիսանում եմ նրանց համար ռազմի մի ողորմելի դաշտ,— անագորույն կոիվ երկու համահավասար հզորների միջև - աղիողորմ մի դաշտում։

Զայրույթը աճում է իմ մեջ նման օվկիանի կատաղած ալիքներին, աճում է իմ մեջ ցասումի մի հրդեհ սոցիալական այս նատիրում, ալեկոծվում է հրդեհը՝ հասնելու մինչև զենիթը՝ ուր ցոփերն ու տխմարները վայելում են, շռայլում, անագորույն մաշում, փչացնում։ Ոպում եմ նետվել մի ավտոմոբիլի վրա, բացատրություն, արդարություն պահանջել, բայց իմ հոգին ծիծաղում է իմ վրա, ծաղրում է իմ բարկությունը, ընկնում են իմ թևերը, ինչպես գնդակահարված մի գլուխ, ջախջախվում են արդարության իմ զգացումները, ինչպես փշուր-փշուր եղած լուսամոլտի ապակին։ Հանդիպում եմ գլուխները կախ, հյուսիսային գիշերների նման մռայլ մարդկանց, որոնց աչքերից կարդում եմ նրանց պատմությունը, ինչպես բացված և առաջս դրված մի գիրք։ Ուզում եմ մոտենալ, անցնում են նրանք։ Զգում եմ, որ նրանք ասում են.

— Դու էլ մի քիչ պետք է երգես, բողոքես, ապա անզորությունից դիմես զզվելի լիրիկային և երբեք չուզենաս բըռունցք սեղմել, բարձրացնել և հարվածել։ — Իրավունք ունեն,— մտածում եմ,– սոցիալական նատիթի վիթխարի բանակը քայլում է լուռ, մռայլ ապրելով ներքին անհատական, զմայլելի մի էրոտիկա, այդ բանակը քայլում է մթին խորխորատներից, քայլում է արհամարհելով։ — Բայց միթե՞ լապտերներ չկան անդունդներում, միթե՞ այդ մեծ գիշերում չեն սահում լույսեր,— հարցնում եմ ինքս ինձ։ — Ո′չ մի գիշեր անվախճան չէ,— եզրակացնում եմ,— կպայթեն լույսերը, այս միևնույն խորխորատում կթավալվի