մոռանալով, թե ուր եմ քնել. հիշեցի ու էլի քնեցի։ Երբ վերջնական զարթնեցի՝ առավոտյան ժամի չորսն էր, կառախումբը հետ էր վերադարձել, և ոչ ոք ինձ չէր խանգարել։ Վագոնում ութը-տասը հոգի կային, որոնք ինձ նման «գիշերողներ» էին, ընտրական կամպանիայի շուրջը վիճաբանում էին, բոլորն էլ արտահայտվում էին Եվգենի Դեբզի ոգտին. Դեբգփ անունով պարզվեք, որ նրանք սոցիալիստներ էին: Նրանց միջից մեկը մոտեցավ ինձ ու չգիտեմ ինչու՝ ազգություն հարցրեց: Ասացի, պարզվեց, որ նա էլ հույն էր, երկար «գիշերող»-ներից, որն առաջին անգամ ինձ պատմեց սոցիալիզմի, չորրորդ դասակարգի մասին: Երբ կայարանից դուրս էինք զալիս, հույնը ինձ ասաց•
— Մենք էլի այստեղ կհանդիպենք,— և ծիծաղեց: Հասնում է նորից գիշեր: Չոբբոբգ գէշԻր։ Հազում եմ, անվերջ տաք ճաշարաններ մտնելով ու դուրս գալով ցուրտ, անգութ օդին, մրսել եմ: Չեմ զարմանում: Կեսգիշերին կանգնած եմ մի ծաոի տակ, հազում եմ, չեմ նշմարում, որ ոստիկանը մոտենում է ինձ:
— Հիվանդ եք, պարոն:
— Հազում եմ,— պատասխանում եմ:
— Ինչու տուն չեք գնում,– հարցնում է բարձրահասակ իռլանդացին:
— Տուն:— Ծիծաղում եմ։— Տուն չունեմ:
— Եկեք ինձ հետ,– ազդարարում է իռլանդացին:
Գնում եմ, մտածելով, որ ոստիկանատուն է տանելու: Լավ է: Այնտեղ տաք է, տախտակների վրա մինչև առավոտ կքնեմ:
— Այնտեղ ավելի կզայրանամ, կհասնեմ բարկության գագաթնակետին,– մտածում եմ,— ինչ ուզում է չինի, ոչինչ, բացարձակապես ոչինչ չունեմ կորցնելու, կկորցնեմ միայն գիշերները թափառելու «իրավունքը»:
— Երկար ժամանակ է տուն չունեք,— հարցնում է ոստիկանը։
— Ոչ, նոր եմ եկել Նյոլ-Յորք, բայց ինչպես երևում է երկար կտևի։
— Ինչո՛ւ։
— Գործ չկա,— պատասխանում եմ: