Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու շատ ես կարդացել, լավ անգլերեն գիտես, ամերիկյան հեղինակներին ճանաչում ես, ինքդ էլ գրում ես, բայց տակավին շատ բաներ չգիտես, այդ սենյակն է, որ տալիս է ինձ իմ հանապազօր հացը։

Ես չհասկացա Խնալյանի խորին խոսքերի իմաստը․ նա այդ օրերում հաճախորդներ չէր ընդունել, որ իմանայի խանութի զանազան սենյակների ֆունկցիաները։

Խնալյանի խանութում ես ծանոթացա Կիրակոսյան ազգանունով մի մարդու։ Կիրակսսյանը կլիներ մոտավորապես 40 տարեկան, սպիտակ թելեր ուներ գլխի վրա և միրուքիմ մեջ, բարձրահասակ էր, որից մի տեսակ կեղծ հպարտություն էր արտացոլում, խոսելիս հայտնի էր, որ կրթված էր, կարող էր խոսել ամեն նյութի մասին տանելի հմտությամբ, բայց ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչ գործով էր զբաղվում ։ Ծխում էր սև սիգար, պատմում էր ամենալպիրշ անեկդոտներ, սիրում էր ծուլությունը, հեշտանքը, ընկողմանում էր թախտի վրա, աչքերը սևեռում էր հեռու, երազուն, երբեմն ինքն իրան ծիծաղում էր հեգնաբար, մտքումը կամ այն էր մեկին էր ծաղրում և կամ մի միտք էր արհամարհում։

Կիրակոսյանը շատ մոտ էր Խնալյանին։ Խնալյանը նրան համարում էր արտակարգ խելոք մարդ և ամեն ինչ, որ անում էր, նրան էր հարցնում անելուց առաջ, միշտ նրա խորհուրդներով էր շարժվում։ Խնալյանը երբեմն հպարտությամբ և բավականությամբ ասում էր.

-Կիրակոսյանն էլ այդպես ասաց։

Ես ինքս էջ շատ մտերմացա Կիրակոսյանին, որովհետև նա շատ դյուրամատչելի մարդ էր, ընկերական, միշտ գալիս էր մոտս, դիտում էր ինչպես եմ հյուսում գորգը, երբեմն գորգի արվեստի վերաբերյալ հարցեր էր տալիս։ Նա շատ սիրում էր ծանոթներ ունենալ, որոնց հետ կարողանար նստել և երկար խոսել և մանավանդ անեկդոտներ պատմել։ Ես նրանից լսել եմ հարյուրավոր լպիրշ անեկդոտներ, որոնցից և ոչ մեկը չի կարելի որևէ կերպ գրական դարձվածքներով արտահայտել։ Ես նրա անունը «ծուլություն» էի դրել և շատ անգամ երբ գալիս էր, ասում էի.

— Բարև, բարև, պրն. ծուլություն։

Նա չափազանց բավական էր մնում այդ մականունից է