Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեռները ծալեց կրծքի վրա, գլուխը կախ արավ, բայց աչքերը մնացին փակ՝ մինչև նվագի վերջը։

Դեռևս ավտոմոբիլ չէր շարժվել, դռլցնում էր, որ գնար, երբ ես մոտեցա ավտոմոբիլին և սեղմեցի Կիրակոսյանի ձեռքը, միայն ցույց տալու համար, որ եկել էի ծանոթանալու իր գործի տեսակի հետ։ Նա ինձ ճաշարանի հասցե տվեց, աչքերի մեկը փակեփ ևխնդրեց, որ երեկոյան ճամը 8-ին պատահեմիրեն։ Խոստացա և հեռացա։ Ավտոմոբիլը սուրաց և կորսվեց Նյու-Յորքի ահարկու տարածության և ժխորի մեջ։

Քայլեցի ոտով մինչև «Տայմզ Սկուարը», ուր կանգ առի հոգնած, կանգ առի այնտեղ, ուր մարդկությունը անցնում է թավալուն և խելացնոր վազքով, ուր ամտոմոբիլները անցնում է թավալուն և խելացնոր վազքով , ուր ավտոմոբւլները սուրում են, կարծես մի վերահաս աղետ հալածելիս լիներ նրանց, ուր բյուրավոր լույսեր են վառում, վառում, վառում։ Տայմզ Սկուարից մարդու աչքերը չեն հափշտակվում կապույտ երկինքի աստղերից, այնտեղից երկինքի աստեղերը երևում են սառած, հիվանդ և անփայլ, որովհետև ներքևում երկրային աստղերը անմարդկային շռայլությամբ հոսում են լույս, հոսում են անվերջ, հազար ու մեկ խաղերով և աչկապուկներով: Կանգնած ստորերկրյա տրամվայի կայարանի մոտիկ՝ դիտում եմ լույսի ծովը և ինձ թվում է, որ խորտակվել են երկինքները և իրենց բոլոր աստղերը թափել են այստեղ որոնք դատապարտված են այրվելու հավիտենական աենդի մեջ, եթե ոչ ինչո՞ւ այսքան լույս, ինչո՞ւ այսքան շռայլություն, ինչո՞ւ այսքան արագություն և ինչո՞ւ այսքան մաշումն տարրերի: Զանազան մեծ վաճառատների առաջ թափառելու հետո՝ իջնում եմ ստորերկրյա արամվայրը, ուր ահավոր մի բազմություն աճապարում է մտնել, հրվել վագոնների մեջ. ահա գալիս է կառախումբը, որպես զարկերակը հողին, գալիս է ահարկու, խլացուցիչ, բայց ոգևորչ աղմուկով, մի ակնթարթ և ահավոր բազմությունը տեղավորված է վագոնների մեջ ամենավերջին կարգապահությամբ: Ջեմ մտնում ներս, դեռևս ժամանակ ունեմ ժանադրուքյանս հասնելու: Երևի աբելի դատարկ կլինեն հաջորդ վագոնները: Կառախումբը սողում, սլանում է հողի ընդերքներից, աչքերս գամված են մնում ամենավերջի վագոնի ետևում վառված վտանգի նշանի կարմիր լապտերին, մինչև մի կետ է դառնում