Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես անմիջապես աճապարեցի փաստաբանի մոտ, որը ինձ տվեց շատ կտրուկ պատասխան.

— Քանի որ ձեր սակարկությունը գրավոր չէ, և ո՛չ ոք էլ ներկա չի եղել, ոչինչ չենք կարող անել։

Էլ չվերադարձա Խնալյանի մոտ, ճիշտ է՝ կորցրի իմ շահելիքից 200 դոլլարը, բայց ճանաչեցի երկու մարդկանց, որոնք ապրելու համար շալակել էին իրենց հոգու ուսերի վրա մարդկային կեղտոտության մեծ տոկոսը։

Երկու օր հետո ես ծառայության մտա Նյու - Յորքի արևելյան գորգերի մեծաքանակ վաճառական հայազգի Աշըգբաշյանշի վաճառատունը իբրև գորգեր նորոգող և լվացող։

Աշըգբաշյանի վաճառատան մեջ իմ և իմ ընկերների աշխատանքը տաժանակիր էր, օրեկան 9—10 ժամ նորոգում էինք արևելյան գորգերը, որոնցից մեծ տոկոսը գալիս էր անտանելի կեղտով բեռնավոր։ Գորգերը լվացվում էին էլեկտրական լույսով լուսավորված թաց ներքնահարկում, լվացողների ոտները, թեև ռետինե կոշիկներ հագած, բայց անընդհատ ջրի մեջ լինելով՝ սառչում էին։ Ջրի ուժեղ հոսանքով դուրս էինք բերում գորգերի փոշիները, ապա եռացրած սապնաջրով ողողում և հաստ, կոպիտ խոզանակով փայլեցնում, որից հետո բաց էինք թողնում սառը ջրի ուժեղ հոսանքը, ջրի սառնությունից սապնաջուրը սառչում էր, կպչում էր գորգի խիտ բրդերին և դուրս չէր գալիս, լվանալուց հետո էլ փոքրիկ գորգերը մի հոգով, իսկ մեծերը մի քանի հոգով, պետք էր կախ տայինք բարձր սյուներից ամենապրիմիտիվ միջոցներով։ Ամերիկյան բարձրագույն տեխնիկան մուտք չէր գործել արևելյան գորգերի ո՛չ մի վաճառատուն: Հայտարարվում էր թերթերում, որ գորգերը լվացվում են արևելյան տեխնիկայի բարձրագույն օրենքների համաձայն։ Ամերիկացին այդ հայտարարությունից շատ բան էր երևակայում, իսկ հայտարարությունն էլ սուտ կամ սխալ չէր, ճիշտ որ՝ արևելյան աեխնիկայի բարձրագույն օրենքներ։ Ամբողջ նկուղը թաց էր, գորգերի շվացվելուց հետո՝ բացվում էին շոգեվառարանի խողովակները, որպեսզի գորգերը չորանային, ստեղծվում էր բաղնիսային մի մթնոլորտ, շոգու և բրդի գարշելի հոտերը խաոնվում էին իրար ստեղծելով կատարյալ դժոխք։ Վաճառատան գրեթե բոլոր բանվորներն էլ հայ էին շատ քիչ