Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանրատներում ապրելու համար՝ նա չռեց աչքերը խելագարի նման իր ամուսնու աչքերին և հանկարծ բղավեց․

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով։

— Ուզում եմ ասել, որ ես այս վաճառատան ծառայողն եմ և դա իմ պաշտոնն է։

Տիկին Սարայանը բոլորովին իրան կորցրեց․

— Սրիկա՛,— աղաղակեց և երկու մանուկների ձեոքիցը բռնելով հեռացավ վաճառատնից։

Տիկնոջ հեռանալուդ հետո Սարայանը մի պահ ապշած և մտախոհ մնաց, ապա մոտենալով ծախողներին՝ գլուխը երերցնելով՝ ասաց․

— Ա՛խ, կանա՜յք, կանա՜յք, ոչինչ չեն հասկանում, հե՞շտ է դրամ վաստակել, եղբա՛յր, տունը դրամով եմ լցնում, ոչ մի բան պակաս չկա, ի՞նչ կա, մի քանի օր տուն չեմ գնացել, ի՞նչ անեմ, աշխարհը տակն ու վրա՞ եկավ, ի՞նչ է, զբաղված եմ, այդ զահրումար զբաղումն էլ ցերեկը չի լինի։

Ո՛չ ոք նրան չպատասխանեց, միայն ծերունի ծախողն ասաց.

— Ամուսնանալու չէիր։

— Մե՛կ էլ ասա, մե՛կ էլ ասա,— գոոաց Սարայանը և բռունցքով գլխին խփելով՝ մտավ Աշըդբաշյանի կաբինետը։

Երբ Աշըգբաշյանը Արևելքից նոր ապրանք էր ստանում, նրա առաջին գործն էր կանչել քաղաքի ամենամեծ օրաթերթերից մեկի իր ծանոթ թղթակիցներից և նրան պատվիրել այդ մասին մի կերպ թերթում հայտարարել։ Օրաթերթի կիրակի օրվա այն բաժնում, որտեղ բարձր բուրժուազիայի տնտեսական գործունեության մասին էր գրվում — հրավերներ, Եվրոպա ճամփորդություն, հարսանիք, նոր զգեստների պատվերները, շների մահ՝ (տիկնոջ նկարով միասին), այցելություններ, կուրորտային լուրեր և այլն —այնտեղ հրատարակվում էր տիկին Աշըգբաշյանի նկարն այն լուրի հետ միասին, որ տիկին Աշըգբաշյանը իր ամուսնու վաճառատան՝ Արևելքից ստացած ամենաընտիր գորգերը ջոկել է տուն է տարել։ Թղթակիցը ստանում էր մի չնչին գումար թերթից և մի խոշոր գումար Աշըգբաշյանից։ Աշըգբաշյանը թերթի թղթակցին վճարած գումարը գրել էր տալիս օրահաշվի ռեկլամների բաժնում։