Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Կարդացեք,— ասացի զսպված բարկությամբ,— կարդացեք, կարդացեք, ա՛խ, եթե ես ժամանակ և գիրք ունենամ կարդալու...

- Կարդում եմ,— պատասխանեց սպասուհին, շատ եմ կարդում, «Կապույտ գրքի» վերջին համարն ամբողջ վերջացրել եմ, ուզու՞մ եք ձեզ տամ, կարդացեք։

- «Կապույտ գիրքը» չեմ ուզում,— ասացի և մատենադարան չմտած՝ բռնեցի նրա ձեռքը։ Չդիմադրեք։

- Մի՛ վախենաք,— փսփսաց նա։

- Մի բան եմ խնդրում քեզանից։

- Պատրաստ եմ,— պատասխանեց սպասուհին։ Նրա դեմքի վրա հրճվանքի մի մեծ ալիք բացվեց։

— Սպասի՛ր, գորգերը հավաքեմ, կասեմ։

Գորգերը հավաքեցի, հանձնեցի նեգրին, որ դարսի կառքի մեջ, և մոտենալով սպասուհուն՝

-Երիտասարդ լեյդի — ասացի,— թույլ տուր առնեմ Գանտեի «Աստվածային կոմեդիա»-ի մեծ հատորը:

Սպասուհին ապշած նայեց իմ աչքերին և սկսեց բարձր ծիծաղել ու հռհռալ.

— Խնդրեմ, խնդրեմ:

Առանց ուշք դարձնելու կանացի հռհռոցին արագորեն վերցրի «արքայական հատորը»։ Թեթև էր, փորձեցի բանալ, բայց չկարողացա, դես-դեն շուռ տվի, անօգուտ։ Սպասուհին շարունակում էր դաժանորեն ծիծաղել:

Զայրացած՝ գետին շպրտեցի Դանտեն։

- Այս բոլոր գրքերը կարտոնից են շինված,— հարեց սպասուհին,— ավելի լավ է, որ վերցնես «Կապույտ գիրքը» և կարդաս։

- Շնորհակալ եմ,– պատասխանեցի և սկսեցի քայլել դեպի դուրս:

Միջանցքից լսում էի, որ սպասուհին ծիծաղում էր անգութ կերպով։

1929 թ.