Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի պատահական կին, բայց հիշեց, որ ստորագրության տետրում գրել էր՝

«Տեր և տիկին Ու.Ա.Կուլինզը»:

Մր.Կուլինզը մի րոպե կծոտեց իր շրթունքները, հանեց իր գրպանից չեկի տետրը, 250000 դոլլարի չեկը գրեց և դուրս եկավ հյուրանոցից:

Հյուրանոցի կառավարչին անմիջապես մտավ հեռախոսի բուդկան և զանգահարեց տիկին Դորոթի Ջեպմենին:

-Հըլո, հըլո, Դորոթի, ծերունի հիմարը մեկնեց, չեկն ստացա,- և սկսեց շնականորեն հռհռալ հեռախոսի բուդկայում: