Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գողբաուտի անճոռնի դեմքը։ Գողբաուտի շենքի առաջ ահավոր բազմություն էր հավաքվել։ Փողոցը լուսավորված էր արտակարգ դեղնավուն լույսով։ Շենքի երեք կողմերին հրդեհաշեջ մեքենաներից ջրի հոսանքներ էին խուժում, այդ հոսանքներն այնքան ուժգին էին, որ մոտիկից անկարելի էր առաջից անցնել։ Հրդեհաշեջները շենքը վերևից քանդում էին, քարերը, երկաթները շառաչյունով թափվում էին ներքև։ Շենքի հարավային պատին ամրացված էր հրդեհի համար սանդուղք, թեթև և բարակ երկաթից շինված, բայց միաժամանակ ամրացված էին պատերի զանազան մասերից հրդեհաշեջ խմբի բարակ և երկար սանդուղքները։ Տասնչորրորդ հարկից բարձրացող ամպանման ծխի և դժոխային բոցերի արանքներում երևում էին հրդեյաշեջները, որոնք պարզապես պայքարում էին մահվան դեմ, մինչդեռ նորեր էին մագլցում նեղ և բարակ սանդուղքներից։

Հանկարծ լսվեց ոսկորներ սարսռացող ճարճատյուն, ամբողջ հրդեհի տարածությունից խուրձ–խուրձ կայծեր թռան և բյուրավոր ասուպների նման կորան մթան մեջ։

Ոստիկանները շղթա էին կազմել և չէին թույլ տալիս, որ խռնվող ամբոխը շարժվի առաջ, բայց բազմությունը ետևից աղմում էր և կանգնողներն անընդհատ իրենց տեղերը փոխում էին ակամա։ Հրմշտվելով, սղմվելով, թոթվելով՝ ես ինձ գտա մի կետում, որից քիչ հեռու կանգնած էին երկու մանուկ՝ 10–12 տարեկան և մի կին։ Նրանք անձկագին իրենց աչքերը չռել էին հրդեհի ահարկու բոցերին։ Մանուկներից մեկը հանկարծ փաթաթվեց մոր սրունքներին և ասաղ,

–Այ, պապան երևաց, կարծես ուզում է իջնել։

Մայրը լուռ էր, անթարթ, շրթունքները սզմած, նայում էր վերև, մեքենայորեն շոյելով մանուկների գլուխները։ Հրդեհաշեջ նոր խմբեր էին հասնում։ Ձիերը սլանում էին, ինչպես հրեղեն նժույգներ, նրանց բաշերի ալիքները նման էին հրդեհի բոցերին։

Հանկարծ ավտոմոբիլով հայնտվեց մր, Գողբուատը իր տիկնոջ հետ, որոնց համար ոստիակնությունը բաց արավ շղթան, և նրանք մտան շղթայից ներս։

Տիկին Գեղբաուտը սկսեց լոռնետով դիտել հրդեհը, իսկ մր, Գողբաուտի դեմքը պարզապես անմարդկային էր