Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքավարի համարեց ինձ չլսելու անքաղաքավարությունը, քան ինձ կոպիտ պատասխանելու անքաղաքավարությունը և հեռացավ։

Քիչ անց՝ մր. Ռիգզը ներս մտավ բոլորովին գունաթափ:

Տիկին Ռիգզն անմիջապես վազեց ներս:

— Դժբախտաբար, հասցեի սխալ չկա, բայց հիմա գնում եմ փաստաբանի մոտ. այսօր ևեթ կվերջացնեմ այս զզվեջի հարցը, չեմ թույւ տա, որ մի գիշեր անգամ քնեն նրանք այս տանը իբրև մեր հարևաններ։

Ես և մր. Ռիգզը միասին դուրս եկանք տնից, ես գնացի աշխատանքի, իսկ մր. Ռիգզը՝ փաստաբանի մոտ։

Երեկոյան, երբ տուն վերադարձա, հարցը վերջնականապես լուծումն էր գտել - ոչ մի օրենք չէր կարող սևամորթի ընտանիքին դուրս հանել սեփական բնակարանից։

Ես չցանկացա ոչ մի խոսք ասել, թողեցի նրանց անսահման սգի մեջ և հեռացա իմ սենյակը ու սկսեցի կարդալ Մառլոյի «Դոկտոր Ֆաուստուս»-ը։

Այդ օրից վերջ ղգտավ իմ հետաքրքրությունը դեպի մր և տիկին Ռիգզը, որովհետև նրանց խոսակցությունը դարձավ անհանդուրժելի ինձ համար, միայն նախաճաշում և ընթրում էի նրանց հետ՝ առանց իմ կողմից խոսակցություն բանալու, իսկ իրենց խոսակցությունը դաոնում էր այն «սարսափելի ընտանիքի» շուրջը, որ ապրում էր «հարավ տոկրատների իբրև հարևան»։

— Իմ հայրը չկռվևց, որ սևամորթն իր որդու հարևանը դաոնա,— միշտ կրկնում էր մր. Ռիգզը։

Բայց մի օր էլ համբերությանս բաժակը լցվեց, և պատասխանեցի.

— Մր. Ռիգզ, ձեր հայրը, այո, չկռվեց, որպեսզի սևամորթը ձեր հարևանը դաոնա, բայց նա պարտվեց, որպեսզի սևամորթը ձեր հարևանը դառնա։

— Զզվեի սրախոսություն,— գոռաց մր. Ռիգզը և հեռացավ սեղանից:

Ես ընթրեցի, քաշվեցի իմ սենյակը և, այդ կոպտության ի պատասխան, որոշեցի ֆինանսական կրիզիս առաջացնել մր. Ռիգզի տանը: Առավոտյան նախաճաշի չգնացի,